Կիեւում մետրոյի կայարանի հարեւանությամբ կրակոցներ են հնչել. վիրավորվել է երկու մարդ

17:19   21 Մայիս 2018    236

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինֆորմատոր»-ին, երկուշաբթի Կիեւի «Հիդրոպարկ» մետրոյի կայարանի մոտակայքում կրակոցներ են հնչել:

Երկու մարդ վիրավորվել է: Կրակոցները հնչել են 05:40-ին:

Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել երկու ընկերական խմբի միջեւ: Բանավոր վեճը ծեծի է վերաճել, ինչից հետո մասնակիցներից մեկը դուրս է հանել ատրճանակը եւ մի քանի անգամ կրակել: Նախնական տվյալներով՝ կրակել են տրավմատիկ փամփուշտներով «Ֆորտ» տեսակի ատրճանակից: Միջադեպի հետեւանքով երկու մարդ հոսպիտալացվել է: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Մանրամասները պարզվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիեւ  


Վերնագիրի այլ պիտակները