YouTube-ը թողարկում է Apple Music-ի մրցակցին

18:33   21 Մայիս 2018    156

Մայիսի 22-ին աշխարհում ամենախոշոր վիդեոհոսթինգ YouTube-ը կներկայացնի երաժշտական հեռարձակման սեփական տարբերակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես տեղեկացվում է ընկերության բլոգում՝ YouTube Music-ի անվճար տարբերակը գովազդ կպարունակի: Առանց գովազդի ծառայությունը կարժենա ամսական 9,99 դոլար:

Տեղեկացվում է, որ ծրագրի օգտատերերը մուտքի հնարավորություն կստանան ոչ միայն երաժշտական թողարկումներին, այլ նաև ռեմիքսներին, քովեր տարբերակներին և կենդանի կատարումներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   YouTube  


Վերնագիրի այլ պիտակները