Քննարկում Ադրբեջանում փախստական կարգավիճակ ստացած օտարերկրացիների մասին

17:17   22 Մայիս 2018    357

Ադրբեջանում անցկացվեց փախստականի կարգավիճակով օտարերկրացիների ինտեգրման եւ սոցիալական պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի հանդիպում:

Հանդիպմանը ներգրավված էին Միգրացիոն պետական ծառայության ղեկավարները, ինչպես նաեւ փախստականների խնդիրներով զբաղվող տարբեր պետական գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ, այդ թվում, «Շարժունակության ոլորտում Ադրբեջանի հետ գործընկերության իրականացմանն օժանդակություն» ծրագրի ազգային համակարգողը եւ Միգրացիոն պետական ծառայության շրջանակներում Հանրային խորհրդի անդամ:

Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Վուսալ Հուսեյնովը կարեւորել է աշխատանքային խմբի յուրաքանչյուր հանդիպման կոնկրետ արդյունքի ունենալը եւ վստահություն հայտնել, որ երրորդ հանդիպման ընթացքում կանցկացվեն արդյունավետ եւ օգտակար քննարկումներ:

Ծառայության ղեկավարը նշել է, որ Միգրացիոն պետական ծառայությանը կշարունակի աջակցել աշխատանքային խմբի աշխատանքներին: Քանի որ այս պլատֆորմի վրա պետական մարմինների եւ միջազգային գործընկերների ներկայացումը շատ կարեւոր է մեզ համար:

Աշխատանքային խմբի երրորդ հանդիպման նպատակն է Ադրբեջանում գտնվելու ընթածքում փախստականների համար ստեղծած բեղմնավոր պայմանների հետագա բարելավումը, գործող օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաներում ներգրավված սոցիալ-տնտեսական եւ մարդու իրավունքների խթանումը:

Պետք է նշել, որ Կառավարության համապատասխան հանձնարարականի համաձայն, 2016 թվականին Ադրբեջանում փախստական կարգավիճակ ստացած օտարերկրացիների ինտեգրման եւ սոցիալական պաշտպանության հարցերով ստեղծվել է համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ:






Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները