ԱՄԷ-ն չի փորձել ԱՄՆ-ի նախագահի ընտրության վրա ազդել. Անվար Գարգաշ

19:58   23 Մայիս 2018    127

ԱՄԷ-ն չի փորձել ԱՄՆ-ի նախագահի ընտրության վրա ազդել: Այս մասին հայտարարել է Միացյալ Արաբական Էմիրությունների արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պետք է ուշադրություն դարձնել փաստերին, այլ ոչ թե սադրանքներին եւ շահարկումներին, ԱՄԷ-ն որեւէ ջանք չի գործադրել 2016 թվականի ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու համար», - ասել է նա:

Նրա խոսքով՝ ինչպես եւ ԱՄՆ-ի հետ մոտ մյուս կառավարությունները, ԱՄԷ-ի պաշտոնական անձինք 2016-ին նախագահի երկու թեկնածուների խորհրդականների եւ աշխատակիցների հետ շփումներ են ունեցել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումների մասին տեղեկություններ ստանալու համար:

Ավելի վաղ New York Times-ը հաղորդել էր 2016-ին լիբանանա-ամերիկյան գործարար Ջորջ Նադերի եւ Դոնալդ Թրամփ կրտսերի հանդիպման մասին, որի ժամանակ նա ասել է, որ Պարսից ծոցի արաբական երկրները ցանկանում են օգնել իր հորը ընտրություններում հաղթել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները