Պոմպեոն պատմել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն կհրաժարվի բանակցել Հս. Կորեայի հետ

20:17   23 Մայիս 2018    220

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, ԱՄՆ-ն պատրաստ է հրաժարվել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից, եթե Փհենյանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջիկա բանակցությունները սխալ ուղղությամբ ընթանան:

«Վատ գործարքը տարբերակ չէ: Ամերիկյան ժողովուրդը հույս ունի, որ մենք ամեն ինչ ճիշտ կանենք: Եթե սեղանին ճիշտ գործարք չլինի, մենք կհեռանանք»,- ասել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում, սակայն Փհենյանը սպառնացել է չեղարկել այն Վաշինգտոնի կողմից միակողմանի պահանջների պատճառով: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ հանդիպումը կարող է չկայանալ: Սակայն Պոմպեոն հավաստիացրել է, որ Պետդեպարտամենտը շարունակում է պատրաստվել հանդիպմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   ԱՄՆ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները