Առաջին F-35 կործանիչ ռմբակոծիչը Թուրքիային կփոխանցվի հունիսի վերջին

20:28   23 Մայիս 2018    243

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, հինգերորդ սերնդի F-35 կործանիչ ռմբակոծիչը Թուրքիային կփոխանցվի հունիսի 21-ին:

«ԱՄՆ-ն առաջին F-35-ը մեզ կփոխանցի հունիսի 21-ին: Սակայն այն անմիջապես Թուրքիայում չի հայտնվի, ինքնաթիռը կմնա ԱՄՆ-ում մինչեւ 2019 թվականի նոյեմբեր ամիսը՝ մեր օդաչուներին նախապատրաստելու համար»,- նշել է աղբյուրը:

Թուրքական պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը տեսանյութ է տարածել, որում ցուցադրվում է Անկարայի համար նախատեսված F-35A-ի թռիչքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները