ԱՄՆ Պետդեպարտամենտը համարժեք պատասխան կտա

20:43   23 Մայիս 2018    230

ԱՄՆ Պետդեպարտամենտը «համարժեք» պատասխան կտա վենեսուելական իշխանությունների՝ ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին որոշմանը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "NYT"-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտն արդեն պաշտոնական ծանուցում է ստացել Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Թոդ Ռոբինսոնի եւ նրա տեղակալի արտաքսման մասին:

«Մենք պատշաճ կերպով կպատասխանենք, անշուշտ՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա, ավելին՝ հնարավոր է՝ համամասնորեն»,- ասաց նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պետդեպարտամենտ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները