ՌԴ-ում միգրանտների նկատմամբ նոր սահմանափակումներ կկիրառվեն

21:19   23 Մայիս 2018    283

Ռուսաստանում աշխատելու արտոնագիր ստանալն ավելի դժվար կլինի. ՌԴ Աշխատանքի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որը նոր սահմանափակումներ է նախատեսում առանց մուտքի վիզայի երկրներից աաշխատանքային միգրանտների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հանրային քննարկման նպատակով փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի դաշնային պորտալում:

Այժմ Ռուսաստանում աշխատելու համար արտոնագիր ստանալիս աշխատանքային միգրանտի համար միակ սահմանափակումը հենց արտոնագրի արժեքն է: Եթե մարզը համարում է, որ իրենց աշխատանքային միգրանտներ հարկավոր չեն, ապա արտոնագրի գինն այնքան է բարձրանում, որ ոչ բոլոր միգրանտները կարող են իրենց թույլ տալ վճարել դրա համար: Իսկ եթե աշխատուժ է հարկավոր, ապա գինն իջնում է նվազագույնի:

Սակայն ՌԴ աշխատանքի նախարարությունում համարել են, որ այսպիսի «պաշտպանիչ» մեխանիզմը բավարար չէ եւ նորն են առաջարկել: Մարզերին մասնագիտությունների ցուցակներ կազմելու իրավունք կտրվի, որոնց համաձայն էլ արտոնագրերով միգրանտները կարող են աշխատել: Եթե օտարերկրացին չի տիրապետում ցուցակում նշված մասնագիտություններից որեւէ մեկին, ապա արտոնագիր ստանալ եւ աշխատել դրանով տվյալ մարզում հնարավոր չի լինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները