Մոսկվայի մարզում 14 մարդ է տարհանվել հրդեհվող տնից

21:24   23 Մայիս 2018    247

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում 14 մարդ է տարհանվել՝ 17 հարկանի բնակելի շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով:

«Անդրեևկա բնակավայրում հրդեհվում է 17 հարկանի բնակելի շենքի 9-րդ հարկի բնակարանը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նախնական տվյալների համաձայն՝ տուժածներ ու զոհեր չկան: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 23 մարդ և 6 միավոր տեխնիկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները