Հայտնի է դարձել, թե որն է Եվրոպայի ամենակեղտոտ փողոցներով մայրաքաղաքը

21:39   23 Մայիս 2018    238

Եվրամիության տարածքում բնակիչների՝ քաղաքների մաքրության հարցով գոհունակության վարկանշային աղյուսակում վերջին տեղը զբաղեցրել է Հռոմը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Euromag"-ին, Իտալիայի մայրաքաղաքի բնակիչների միայն 9 տոկոսն է գոհ քաղաքային փողոցների մաքրությամբ:

Հռոմը հանդիսանում է Եվրամիության ամենակեղտոտ մայրաքաղաքը՝ ըստ քաղաքային փողոցների մաքրությունից բնակչության գոհունակության ինդեքսի: Այս հարցումն ամեն տարի անցկացնում է ԵՄ վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը: Եվրոպական մայրաքաղաքներում անցկացվող հարցման մասնակիցները պատասխանում են «Գո՞հ եք արդյոք ձեր քաղաքի մաքրությունից» հարցին:

Վարկանշային աղյուսակի առաջին մասում տեղ է զբաղեցրել Լյուքսեմբուրգը, որտեղ բնակիչների 95 տոկոսը գոհ է քաղաքի մաքրությունից: Նրան հաջորդում են Վիեննան (90%), Լյուբլյանան (88%), Ռիգան (81%) և Հելսինկին (80%):

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները