ԱՊԼ-ն հրաժարվել է Գվատեմալայի հետ համագործակցությունից

09:28   24 Մայիս 2018    256

Արաբական պետությունների լիգան հրաժարվել է Գվատեմալայի հետ բոլոր մակարդակներում համագործակցությունից, քանի որ երկիրը որոշել է Թել Ավիվից իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՊԼ-ն հայտարարել է, որ հրաժարվում է 2013-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրից եւ խզում է հարաբերությունները Կենտրոնական Ամերիկայի երկրի հետ:

Գվատեմալան դեսպանատունը Երուսաղեմ էր տեղափոխել մայիսի սկզբին, երբ նույնն արել էր նաեւ ԱՄՆ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները