Թրամփ. ԱՄՆ-ի եւ Հս.Կորեայի պատմական գագաթաժողովի ճակատագիրը կորոշվի

09:46   24 Մայիս 2018    285

Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի պատմական գագաթաժողովի ճակատագիրը կորոշվի հաջորդ շաբաթ:

Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, որ ԱՄՆ պատվիրակությունը Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստական առաքելության կապակցությամբ մեկնել է Սինգապուր: Ամերիկացիները կհանդիպեն Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ հանդիպման բոլոր մանրամասները կարգավորելու համար:

«Ինչ էլ որ լինի, մենք կիմանանք հաջորդ շաբաթ,-ասել է Թրամփը: «Եթե մենք կանդիպենք, կարծում եմ, որ դա հրաշալի կլինի Հյուսիսային Կորեայի համար»:

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ գագաթաժողովի ճակատագիրը Հյուսիսային Կորեայի ձեռքում է: «Այս որոշումն ի վերջո կախված է Կիմ Չեն Ընից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները