Հնարավոր է՝ Իրանը շարունակում է մեծ հեռահարության հրթիռների մշակումը

10:00   24 Մայիս 2018    283

2011-ի նոյեմբերի 12-ին Թեհրանից 40 կմ հարավ-արևելք գտնվող Բիգանդե գյուղի մերձակայքի ռազմական օբյեկտում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել են գեներալ-մայոր Հասան Թեխրանի Մոգադամը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ևս 20 սպա։ Պաշտոնական տվյալներով՝ զինամթերքներ տեղափոխելիս դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ այլ տվյլաներով՝ փորձարկման ժամանակ պայթել է միջմայրցամաքային հրթիռը։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Պարբերականը գրում է, որ օրերս Կալիֆորնիայից հետազոտողները դիտել են Իրանի պետական հեռուստաալիքի հաղորդումները՝ նվիրված Հասան Մոգադամին և անսպասելիորեն նոր տեղեկություններ ստացել Իրանի հրթիռային ծրագրի մասին։

Որոշ ժապավեններից դատելով՝ զոհվելուց ոչ շատ առաջ գեներալ Մոգադամը վերահսկում էր անապատում գաղտնի օբյեկտի աշխատանքը, որը գործում է մինչ օրս։

Ամերիկացիներն ուսումնասիրել են այդ օբյեկտի՝ արբանյակից արված լուսանկարները և հանգել եզրակացության, որ այնտեղ հրթիռային շարժիչներ են արտադրվում։ Բացի այդ, օբյեկտը հիմնականում գործում է գիշերը։

Հնարավոր է՝ խոսքը մեծ հեռահարության հրթիռների մշակման մասին է, ինչը 2016-ի «միջուկային պայմանագրի» խախտում է։

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն կփորձի տեսչական խումբ ուղարկել այդ օբյեկտ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները