Ֆրանսիայի նախագահը Փարիզում հանդիպել է Ցուկերբերգի հետ

10:10   24 Մայիս 2018    180

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ցուկերբերգը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Մենք շատ լավ զրույց ունեցանք Ֆրանսիայի՝ որպես Եվրոպայի ինովացիոն կենտրոնի մասին՝ հաշվի առնելով այստեղի ինժեներական տաղանդներն ու ձեռներեցության մշակույթը»,-գրել է Ցուկերբերգը։

Նա խոստացել է առաջիկա տարիների ընթացքում շարունակել ներդրումներ կատարել Ֆրանսիայում։

Այժմ Ցուկերբերգը Եվրոպայում է՝ տվյալների արտահոսքի վերաբերյալ Եվրախորհրդարանում լսումների հետ կապված։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ցուկերբերգ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները