Qantas ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է

10:25   24 Մայիս 2018    223

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ավստրալիական Qantas ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքի օդանավակայան կապված սրահի ծխով լցվելու հետ։

Boeing 737 հետ է շրջվել թռիչքից մի քանի րոպե անց, երբ գտնվել է 900 մետր բարձրության վրա եւ բարեհաջող վերադարձել է օդանավակայան։

Qantas–ի ներկայացուցիչները հայտնել են, որ ծուխը ինքնաթիռի առաջնամասում տեղակայված խոհանոցի անսարք վառարանից է լցվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Qantas  


Վերնագիրի այլ պիտակները