ՌԴ-ն ու Ղազախստանը կործանիչների մատակարարման պայմանագիր են կնքել

10:43   24 Մայիս 2018    255

Ռուսաստանն ու Ղազախստանը Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման պայմանագիր են կնքել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է «Կազսպեցէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Արման Ռամազանովը ԿԱԴԵՔՍ-2018 ցուցահանդեսին։

Նա հայտնել է, որ կնքվել է Ղազախստանի Հանրապետության ռազմաօդային ուժերի համար Սու-30ՍՄ ինքնաթիռների խմբաքանակի մատակարարման պայմանագիր։

«Մայիսի 24–ին հանրապետության ՊՆ «Կազսպեցէքսպորտ» պետական ձեռնարկության ու Ղազախստանի աերոտիեզերական արդյունաբերության եւ «Իրկուտ» կորպորացիայի միջեւ Սու-30ՍՄ բազմաթիրախ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր է կնքվել»,–հայտնել են «Իրկուտ»–ի մամուլի ծառայությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ղազախստան   Սու-30ՍՄ  


Վերնագիրի այլ պիտակները