ԱՄՆ-ով ճամփորդող երկու անձի ամսական 10 հազար դոլար կվճարեն

11:02   24 Մայիս 2018    241

White Claw Hard Seltzer թույլ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունը երկու ճամփորդի է փնտրում, որոնք «Լավ կյանք» արշավի դեսպաններ կդառնան։

Ծրագիրը կոչված է առաջխաղացնել առողջ և ակտիվ կենսակերպը։ Այս մասին հաղորդում է Travel and Leisure-ը։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 2-ն ընկերության կայքում ներբեռնել ձեր լուսանկարները՝ ցույց տալով, թե ինչպիսի կյանքով եք ապրում։

Ճամփորդությունը կլինի երկրի ներսում, սակայն կարող է ներառել Միացյալ Նահանգների ցանկացած կետ։ Ճամփորդներին ամսական 10 հազար դոլար կվճարեն։ Թեկնածուները պետք է լինեն նվազագույնը 25 տարեկան։

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները