Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ–ի եւ Հս. Կորեայի առաջնորդների հանդիպումը

11:05   24 Մայիս 2018    168

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման չեղարկման հնարավորությունը, հայտարարել է Կորեական թերակղզում իրավիճակի սրումը եւ կարգավորմանը վնաս հասցնելը թույլ չտալու անհրաժեշտության մասին։

«Ռուսաստանը հետեւողական դիրքորոշում է զբաղեցնում այս հարցում։ Շատ կարեւոր է թույլ չտալ իրավիճակի սրում Կորեական թերակղզում եւ չվնասել կարգավորման գործընթացին, որը հազիվ է դեռ սկսել»,–նշել է նա НТВ հեռուստաալիքին տված հարցացրույցում։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադիր են հանդիպել հունիսի 12–ին, Սինգապուրում։ Նրանք պետք է քննարկեն հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, որ Հյուսիսային Կորեան իր անվտանգության սպառնալիքներ չտեսնի ու դադարեցնի հրթիռամիջուկային ծրագիրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրեմլ   ԱՄՆ   Հս-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները