ԱՄՆ-ն և Եվրոպան հեռու են իրանական միջուկային գործարքի շուրջ փոխզիջումից․ Գերմանիա

11:29   24 Մայիս 2018    246

ԱՄՆ-ն եւ Եվրոպան դեռ հեռու են Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ փոխզիջման հասնելուց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքի Փոմպեոյի հետ մայիսի 23-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները:

«Կարծում եմ՝ մենք հեռու ենք փոխզիջման հասնելուց»,- ասել Է Մաասը։

Նրա խոսքով՝ իրանական միջուկային համաձայնագրի հետ կապված՝ Պոմպեոյին առաջարկել Է հանդիպում կազմակերպել Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի մասնակցությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները