Պորոշենկոն եւ Էրդողանը քննարկել են ազատ առեւտրի համաձայնագիրը

11:42   24 Մայիս 2018    266

Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոն եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Twitter-ում հայտնել Է Ուկրաինայի նախագահը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթացի արագացումը»,- գրել Է նա:

Պորոշենկոն հավելել Է, որ բանակցությունների ընթացքում արծարծվել Է նաեւ համագործակցությունը Էներգետիկայի, ավիացիոն եւ պաշտպանական ոլորտներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները