Համացանցում է հայտնվել ԴԱԻՇ-ի 8 անդամի ձերբակալության տեսանյութը

11:47   24 Մայիս 2018    242

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը տարածել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչությամբ զբաղված 8 անձի ձերբակալության տեսանյութը, գրում է lenta.ru-ն։

Զանգվածային ձերբակալության գործողությունն իրականացվել է Կալինինգրադի մարզում։

Աղբյուրը հայտնում է, որ ձերբակալվածները Միջին Ասիայի երկրներից են և անդամակցում են ԴԱԻՇ խմբավորման «Ջամաաթ Թաուհիդ վալ-Ջիհադ» ենթաճյուղին։

Ձերբակալման պահին նրանց մոտ հայտնաբերվել են քարոզչական նյութեր։ Որոշվում է քրեական գործի հարուցման հարցը, արդեն հայտնի է, որ ձերբակալվածներից երեքը կարտաքսվեն Ռուսաստանի տարածքից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները