Փհենյանը Փենսի հայտարարությունը հանդուգն է անվանել

11:58   24 Մայիս 2018    283

Փհենյանը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խոսքերը այն մասին, որ Հյուսիսային Կորեան կարող է արժանանալ Լիբիայի ճակատագրին, եթե չհրաժարվի միջուկային զենքից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չհվե Սոն Հին։

«ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը սանձարձակ եւ հանդուգն հայտարարություն է արել այն մասին, որ Հյուսիսային Կորեան կարող է արժանանալ Լիբիայի ճակատագրին, որ Վաշինգթոնը դիտարկում է հարցի լուծման ռազմական տարբերակները, որ նրանց պետք է լրիվ, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացում եւ այլն։ Որպես ԱՄՆ–ի հետ հարաբերություններում ներգրավված մեկը՝ չեմ կարող թաքցնել իմ զարմանքը այդպիսի անհարգակից եւ հիմար խոսքերի նկատմամբ, որը հնչեցրել է ԱՄՆ փոխնախագահը»,–նշել է նա։



Hayatsk.info

Հեշթեգներ: Փհենյան   Փենս  


Վերնագիրի այլ պիտակները