Հնդկաստանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում առնվազն 13 մարդ է զոհվել

12:44   24 Մայիս 2018    120

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Հնդկաստանի Թութիկորին քաղաքում վերջին 2 օրվա ընթացքում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 70 մարդ վիրավորվել է:

Երեքշաբթի օրն այս նավահանգստային քաղաքում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են փակել արդեն գոյություն ունեցող Sterlite Industries ընկերության պղնձաձուլական գործարանը, ինչպես նաեւ բողոք են արտահայտում նորի կառուցման դեմ: Քաղաքացիները կարծում են, որ այս գործարանի աշխատանքն աղտոտում է Թութիկորինը եւ 2013 թվականից տեղական բնակչության առողջության վատթարացման հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում:

ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ցույցերի ընթացքում ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոմեքենաներ են շրջել եւ խանութներ ներխուժել, ինչին ի պատասխան ուժայինները մահակներ եւ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ որոշ դեպքերում իրավապահները ստիպված են եղել կրակ բացել ցուցարարների ուղղությամբ:

Նշվում է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 67 մարդ է ձերբակալվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները