Միշել Օբաման իր անձնական կյանքից մանրամասներ է ներկայացրել

13:39   24 Մայիս 2018    247

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով՝ Instagram-ում իր ընտանեկան ալբոմի նկարները հրապարակելով:

Նկարներից մեկում առաջին տիկինը պատկերված է իր հարսանիքի օրը՝ ամուսնու հետ, որը կնոջ ոտքից հանում է ծնկակալը:

Մեկ այլ նկարում Միշելը 1980-ականներին Պրինստոնի համալսարանի ուսանող է:

Երրորդ նկարում փոքրիկ Միշելը Չիկագոյի իրենց բնակարանում ծնողների հետ է՝ Մարիանի եւ Ֆրեյզեր Ռոբինսոնի:

Օբաման նկարները հրապարակել է իր նոր գրքի լույս տեսնելու նախաշեմին:

«Այդ գրքում ես պատմում եմ իմ արմատների մասին, այն մասին, թե ինչպես Չիկագոյի հարավային մասից աղջնակը գտավ իր ուժն ու ուղին», - ավելի վաղ ասել էր նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միշել-Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները