Հակոբյանին ոչ թե պետք է շտաբից հանեին, այլ պիտի գնդակահարեն. VIDEO

12:57   24 Մայիս 2018    235

Այսօր Հայստանի կառավարության շենքի մոտ դարձյալ բողոքի ակցիա էին անում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը: «Վովայի ձեռքով էս գործերը փակվեցին»,- ասացին նրանք:

Մովսես Հակոբյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու առնչությամբ նրանք ասացին. «Մովսես Հակոբյանին ոչ թե պետք է շտաբից հանեին, այլ պիտի բերեին հենց ստեղ՝ հրապարակում, կտրեին, աղը լցնեին, որովհետև առաջին մարդասպանը, հանցագործը, բոլորի կռիշը Մովսես Մոզի չեղածն ա»:

Նրանց խոսքով՝ նրան պետք է վաղուց հանեին, բայց քանի որ տականքները վեր ընկած էին այստեղ (ցույց տվեց կառավարության շենքը) ու մատները մատներին չէին խփում, մեր զինվորների վիճակն էլ սա պիտի լիներ. «Մովսես Հակոբյանին պիտի հանեն ու գնդակահարեն»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայստան  


Վերնագիրի այլ պիտակները