Անջելինա Ջոլիին քննադատած Թրամփը՝ նշել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունը

14:04   24 Մայիս 2018    255

Հայտնի ամերիկյան ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնը պատմել է, որ Դոնալդ Թրամփը, դեռ նախքան նախագահ դառնալը, հարցազրույցներից մեկի ժամանակ խոսք է բացել կանանց գեղեցկության մասին:

Սթերնի հարցին, թե ըստ նրա ովքեր են աշխարհի ամենագեղեցիկ կանայք, Թրամփը պատասխանել է. «Նախ և առաջ, Հովարդ, գեղեցկուհիներ են ոչ թե դերասանուհիները, այլ՝ մոդելները»:

Սթերնն այդ ժամանակ անցել է կոնկրետ անունների և ասել է, որ անձամբ ինքը գեղեցկուհի է համարում կինոաստղ Անջելինա Ջոլիին: Սակայն Թրամփը դերասանուհու գեղեցկությունը «յոթ բալ» է գնահատել՝ տասից: «Գիտե՞ս ով է իսկական գեղեցկուհի: Իմ դուստր Իվանկան, այ նա տաս բալ ունի»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ, իրեն կնոջ գեղեցկության գիտակ համարող Թրամփը, ում մի ժամանակ պատկանում էր «Միսս Տիեզերք» մրցույցը, արդեն արտահայտվել էր Ջոլիի արտաքինի վերաբերյալ: «Անջելինան զարմանահրաշ է հենց նրանով, որ բոլորը նրան անասելի գեղեցիկ են համարում: Չեմ ասի, թե նա գրավիչ կին չէ, բայց գեղեցկուհի նրան չես անվանի: Նույնիսկ շատ վառ երևակայութուն ունենալու դեպքում, դա անհնար է ընդունել»,- ասել էր Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անջելինա-Ջոլիի   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները