Apple ապրանքանիշն անընդմեջ ամենաթանկն է ճանաչվել աշխարհում

14:38   24 Մայիս 2018    279

Forbes-ի՝ աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը կրկին գլխավորել է Apple ընկերությունը:

Պարբերականը նշում է, որ ընկերությունն այս ցուցանիշի առաջատարն է դառնում ութերորդ անգամ անընդմեջ, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Ամսագիրը Apple ապրանքանիշի արժեքը 182.8 մլրդ դոլար է գնահատել: Մեկ տարում այս ցուցանիշն աճել է 8 տոկոսով:

Երկրորդ տեղը, ինչպես եւ մեկ տարի առաջ, զբաղեցրել է Google ապրանքանիշը, որը 132.1 միլիարդ դոլար է գնահատվել՝ մեկ տարում 30 տոկոս աճով: 2017 թվականին Google-ը կրկին երկրորդ տեղն էր զբաղեցրել՝ 101.8 միլիարդ դոլարով եւ մեկ տարում 23 տոկոս աճով:

Երրորդ տեղում է Microsoft-ը (104.9 մլրդ դոլար), չորրորդ տեղում` Facebook-ը (94.8 մլրդ դոլար, + 29 տոկոս): Amazon-ը (70,9 մլրդ դոլար + 31 տոկոս) հինգերորդ տեղում է՝ 57.3 մլրդ դոլարով եւ տարեկան 2 տոկոս աճով: Վեցերորդ տեղում է Samsung- ը (47.6 մլրդ դոլար), ապա՝ Disney-ը (47.5 մլրդ դոլար), Toyota-ն (44.7 մլրդ դոլար): 2018 թվականի ամենաթանկ ապրանքանիշների տասնյակը եզրափակում է AT&T-ը՝ 41.9 մլրդ դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   Forbes  


Վերնագիրի այլ պիտակները