Վրաստանը պատրաստ է հաջորդ քայլերն անել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Ջանելիձե

14:51   24 Մայիս 2018    247

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Грузия Online»-ին, ռՎրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն մասնակցել է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության 8-րդ ամենամյա համաժողովին, որը նվիրված է եղել Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին:

Իր ելույթում Վրաստանի արտգործնախարարը խոսել է երկրի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի մասին և ընդգծել է ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը: Նրա խոսքով՝ այսօր Վրաստանն ունի բոլոր պրակտիկ գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և ԱՄՆ-ի դերն այդ գործընթացում վճռական է:

«Մեզ շատ քաջալերել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Վրաստան այցի շրջանակում ԱՄՆ փոխնախագահի արած հայտարարությունները: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք ունենք բոլոր գործիքները, որոնք մեզ տանում են անդամակցության: Մենք ավելի շատ գործիքներ ունենք, քան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու թեկնածու երկրները, և մենք հավատում ենք, որ բավականին լավ պատրաստված ենք, կանենք անդամակցության ճանապարհին հաջորդ քայլերը:

Ես վստահ եմ, որ Վրաստանն իր հերթին կնպաստի եվրաատլանտյան անվտանգությանը, և մենք է՛լ ավելի շատ օգուտ կտանք եվրաատլանտյան համայնքի շահերին»,- նշել է Ջանելիձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները