Առաջիկա ամիսները հնարավորություններ կբացեն ԼՂ հարցի կարգավորման համար. Թրամփ

15:19   24 Մայիս 2018    379

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Առաջիկա ամիսները հնարավորություններ կբացեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում, հաղորդում է Hayatsk.info-ն:

«Ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և ադրբեջանցի ժողովրդին՝ Հանրապետության օրվա և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առթիվ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգներն անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ՝ խաղաղ ճանապարհով այդ հակամարտության կայուն կարգավորման համար: Առաջիկա ամիսներին մենք հնարավորություններ կփնտրենք հակամարտության կարգավորման համար, դա թույլ կտա է՛լ ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

«Մենք բարեհաջող կերպով համագործակցում ենք անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, երկար տարիներ բարեհաջող համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, որի արդյունքը Հարավային գազային միջանցք նախագծի իրականացումն է՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար»,- ընդգծել է Թրամփը:

ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ անհամբերությամբ սպասում է Իլհամ Ալիևի հետ համատեղ աշխատանքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Իլհամ-Ալիեւ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները