ԿԺԴՀ-ն վերացրեց իր միակ միջուկային զինափորձարանը. Yonhap

15:28   24 Մայիս 2018    251

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Yonhap »-ին, ԿԺԴՀ-ի Համգյոն-Պուկտոյի նահանգի Փունգերիի շրջանում մայիսի 24-ին տեղի Է ունեցել այդ երկրի միակ միջուկային զինափորձարանի ապամոնտաժման արարողությունը:

«Զինափորձարանի միջուկային օբյեկտների վերացումն իրականացվել Է օտարերկրյա լրագրողների ներկայությամբ»,-նշել Է գործակալությունը:

ԿԺԴՀ-ի իշխանությունների կողմից հինգ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի թղթակիցներ Էին հրավիրված Փունգերիի շրջանում գտնվող միջուկային զինափորձարանի ապամոնտաժմանը հետեւելու համար: Այս պայմանը երկրի ԱԳ նախարարությունում բացատրել են զինափորձարանի «սահմանափակ տարածքով»:

Փունգերիի միջուկային զինափորձարանի փակման եւ համապատասխան հանրային արարողության անցկացման շուրջ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել ապրիլի 27-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ Փանմունջոմում կայացած բանակցությունների ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները