Հնդիկ ինժեները հրաժարվում է աշխատել՝ պնդելով, որ Վիշնու աստծո մարմնացումն է

15:54   24 Մայիս 2018    227

Հնդկաստանի Գուջարաթ նահանգի բնակիչ Ռամեշչանդրա Ֆեֆարը, որը մասնագիտությամբ ինժեներ է, հրաժարվում է աշխատանքի գնալ՝ պնդելով, որ ինքը բրահմայական և հնդու կրոններում գլխավոր աստված Վիշնուի 10-րդ մարմնացումն է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, երբ տնօրենը նրան հարցրել է, թե ինչու է անընդհատ բացակայում աշխատավայրից, Ֆեֆարը նշել է, որ ինքն աստծո մարմնացում է:

Հետաքրքրական է, որ վերջին 8 ամսում Ֆեֆարն աշխատել է ընդամենը 16 օր:

«Ես աստված Վիշնուի 10-րդ մարմնացումն եմ՝ որպես Կալկի: Ես մնում եմ տանն ու ապաշխարում եմ, մեդիտացիա եմ անում, որպեսզի կարողանամ փոխել համաշխարհային գիտակցությունը: Ես չեմ կարող գրասենյակային աշխատանք կատարել, քանի որ ֆիզիկապես չեմ կարողանում գրասենյակում մնալ»,-ասել է հնդիկը:

Նա նաև մանրամասնել է, որ տանն անընդհատ մեդիտացիա է անում, որպեսզի վերջ տա վերջին տարիներին Հնդկաստանը պատուհասած երաշտներին:

Տղամարդը նշել է, որ գիտի, որ իրեն չեն հավատում, բայց առաջիկա օրերին կապացուցի իր ճիշտ լինելը: Հնդիկը նաև պատմել է, որ իր մեջ աստվածային ուժեր է բացահայտել 2010թ.:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները