ԱՄՆ-ում նախագահի փոխվելը չպետք Է բերի իրանական միջուկային գործարքի չեղարկման. Մոգերինի

16:03   24 Մայիս 2018    274

ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը չի նշանակում, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կարելի Է չեղարկել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մայիսի 24-ին Բրյուսելում ելույթ ունենալով բիզնեսին նվիրված եվրոպական գագաթնաժողովում:

«Եթե դու ստորագրել ես համաձայնագիրը, ապա այն գործելու Է: ԱՄՆ-ի նախագահը փոխվել Է, բայց համաձայնագիրը մնացել Է»,-ասել Է նա, ընդգծելով, որ դա Է միջազգային համաձայնագրերի սկզբունքը: «Մենք պետք Է ունենանք կանխատեսելիություն, այլապես մեկը մյուսի հետ բանակցություններ չի վարի, եթե վաղը համաձայնագիրը կարելի լինի չեղարկել»,-նշել Է Մոգերինին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակում Է Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց: Թրամփը խոստացել Է ոչ միայն վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ սահմանել նորերը: Միաժամանակ նա պնդում Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ: Մինչդեռ Վաշինգտոնը փաստորեն անիրագործելի պայմաններ Է առաջադրել Թեհրանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մոգերինի  


Վերնագիրի այլ պիտակները