ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկումների համար հրաձգարան այլևս չկա

16:45   24 Մայիս 2018    274

ԿԺԴՀ-ում «Փհունգերի» միջուկային հրաձգարանի ապամոնտաժումից հետո միջուկային փորձարկումների համար հրաձգարան կամ հանք այլևս չի մնացել:

Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ԿԺԴՀ միջուկային զենքի ինստիտուտի ղեկավարի տեղակալ Կան Կեն Խոն: «Այդ հրաձգարանից բացի, այլ հարձգարան և հանք ԿԺԴՀ-ում չկա»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հրաձգարանի ապամոնտաժումը տեղի է ունեցել օտարերկրյա լրագրողների ներկայությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները