Յակուտիայում տղամարդը գնդակահարել է 5 հարևանի ու ինքնասպան եղել

17:22   24 Մայիս 2018    247

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «УНИАН»-ին, Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Սախա-Յակուտիայի Հանրապետությունում տղամարդը որսորդական հրացանից գնդակահարել է 5 մարդու, ինչից հետո ինքնասպանություն է գործել։

Դեպքը տեղի է ունեցել Բուլգուննյախտախ համայնքում։ Տեղի բնակիչ Ալեքսանդր Նովիկովը դուրս է եկել տնից և կրակ բացել անցորդների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է կին և երեխա։ Կրակոցի ձայներից փողոց շտապած հարևանը նույնպես դարձել է գնդակի զոհ։ Մյուս սպանվածները նույնպես Նովիկովի հարևաններն են։

Գյուղի բնակիչները պատմել են, որ տղամարդն այստեղ է բնակություն հաստատել 2008-ից։ Նրան համարել են տարօրինակ, քանի որ վերջինս գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում, ապրում էր փակված պատուհաններով տանը։ Դրա հետ մեկտեղ՝ Նովիկովը երբևէ ագրեսիա չի դրսևորել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները