Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

17:57   24 Մայիս 2018    375

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդրի լուծման համար պետք է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկվեն։

«Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես Կիպրոսի հարցը նաև Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` ամբողջ իսլամական աշխարհինը։ Մենք հավատում ենք, որ նման հարցերի կարգավորման համար հարկավոր է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել»,- ասել է Քահրամանն Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Քահրամանի՝ աշխարհի աչքի առաջ մեծ անարդարություն է տեղի ունենում, և միջազգային հանրությունը չպետք է անտարբեր անցնի այդ ամենի կողքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները