Յուլյա Սկրիպալի հայտարարությունը պետք է ստուգվի. Դմիտրի Պեսկով

18:26   24 Մայիս 2018    168

Յուլյա Սկրիպալի հայտարարությունը պետք է ստուգվի դրա ինքնակամ լինելու մեջ հավաստիանալու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մինչ այժմ բրիտանական կողմը չի պահպանել Վիեննայի կոնվենցիան, մինչ այժմ Ռուսաստանը հյուպատոսական հասանելիություն չի ստացել Յուլյա Սկրիպալին։ Ավելին, մենք չենք կարող մինչեւ վերջ համոզված լինել, թե ինչ վիճակում է նա գտնվում, նրա նկատմամբ ինչ–որ ճնշում գործադրվել է արդյոք, որտեղ է նա գտնվում, ինչ–որ հայտարարություններ նա արել է եւ արդյոք արել է դրանք իր կամքով»,–ասել է նա։

Ավելի վաղ Յուլյա Սկրիպալը տեսաուղերձ է ձայնագրել, որում հայտարարել է, որ իր ու իր հոր բախտը բերել է, որ նրանք ողջ են մնացել մահափորձից հետո։

Նա հավելել է, որ հույս ունի հետագայում Ռուսաստան վերադառնալ: «Ոչ ոք չպետք է եւ չի կարող խոսել իմ եւ իմ հոր փոխարեն», - ասել է նա:

Յուլիա Սկրիպալը նշել է, որ ցնցված է իր եւ հոր դեմ նյարդակաթվածային նյութի կիրառման փաստից: Նա նշել է, որ զգացված է ՌԴ դեսպանատան առաջարկած օգնությունից, բայց չի ցանկանում օգտվել դրանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները