Վրաստանը դեռևս 100 տարի առաջ է իր ուղին կապել Արևմուտքի հետ

19:58   24 Մայիս 2018    229

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին գտնում է, որ իր ընտրությունը Վրաստանն արել է դեռևս 100 առաջ` հիմնելով Առաջին Հանրապետությունը, և հենց 100 տարի առաջ կապել է իր ուղին Արևմուտքի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վրաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկատվությամբ` այս մասին վարչապետը հայտարարել է մայիսի 23-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ժամանակ` ելույթ ունենալով Խաղաղության ինստիտուտում մարտավարական գործընկերության «Առաջին հանրապետության հիմնադրման 100 տարին» անվանումով կոնֆերանսի ժամանակ։

«Դեմոկրատական հանրապետությունն այն ժամանակ է ստեղծվել, երբ մեր երկրի շուրջ հուզումներ էին մոլեգնում, հեղափոխություններ և քաղաքացիական պատերազմ։ Այդ պահին մեր նախնիները, հավանաբար չէին էլ գիտակցում, որ Վրաստանի անկախությունն ու ազատությունը ետ են մղվելու երկար տարիներով` գրեթե 75 տարով։ Դա տեղի ունեցավ երեք տարի անց այն բանից հետո, երբ երկիրն իր անկախությունն էր վերադարձրել»,– պատմել է Կվիրիկաշվիլին` 1918-1921 թվականների իրադարձությունների մասին։

Նա ընդգծել է, որ վրացիները երբեք չեն դավաճանել ազատության և անկախության իրենց մղումներին, քանի որ, նրա բնորոշմամբ, այդ բնազդները նստած են վրացիների գենետիկ կոդում։

Վարչապետը հատկապես ընդգծել է ԱՄՆ դերը ժամանակակից Վրաստանի պատմության մեջ և նշել է, որ հենց ԱՄՆ–ն է առաջիններից մեկն ընդունել Վրաստանի անկախությունը 1991 թվականին։ Իսկ դրան հաջորդող 27 տարիների ընթացքում, ըստ վարչապետի բնորոշման, Վրաստանն ավելի մեծ և վստահելի ընկեր չի ունեցել, քան ԱՄՆ–ն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները