Հայտնի է ԵՄ ամենամաքուր քաղաքը

19:18   24 Մայիս 2018    153

Համաձայն տեղի բնակիչների գնահատականների` Եվրամիության ամենամաքուր քաղաք է ճանաչվել լատվիական Վենտսպիլսը. այստեղ բնակիչների 99%-ը իրենց քաղաքը «շատ մաքուր» կամ «բավական մաքուր» են համարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսպիսին են հարցման արդյունքները, որ անց են կացվել ԵՄ 105 քաղաքների բնակիչների շրջանում,– հաղորդում է Եվրոստատ վիճակագրական ծառայությունը։

Երկրորդ տեղում կրկին լատվիական` Վալմիերան է, որը մաքուր են համարում բնակիչների 97%-ը։ Երրորդ տեղը կիսել են իսպանական Օվյեդոն և մայրաքաղաք Լյուքսեմբուրգը. նրանք ստացել են բնակիչների ձայների 95%-ը։

Մայրաքաղաքներից առաջատար են նաև Վիենան (90%) և Լյուբլյանան (88%):

Իրենց քաղաքի մաքրությունից ամենից քիչը գոհ են Հռոմի բնակիչները (9%), նրան հետևում են Բրատիսլավան (28%) և Սոֆիան (29%)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները