Հինգերորդ հարկից ընկնող տղային բռնել են սավանի միջոցով

18:52   24 Մայիս 2018    175

Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում առաքման ծառայության վարորդները կարողացել են սավանի օգնությամբ բռնել տղային, որն ընկել է բազմահարկ շենքի հինգերորդ հարկից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երեխայի ընկնելն «հետաձգել է» երկու հարկ ներքևում գտնվող պատշգամբը։ Մերձակա խանութի առաքման ծառայության աշխատակիցները լսել են աղմուկը և հասկացել, որ նա ուր որ է կընկնի։ Մի քանի վարորդներ դեպքի վայր են շտապել։

Նրանք վերցրել են պարանին չորացող սավանը և բաց պահել։ Երեխան հենց դրա վրա է ընկել։

Ընկնելիս երեխան ոտքն է կոտրել, իսկ խանութի մենեջերը, որին նա դիպել է ընկնելիս, վնասել է ձեռքը։ Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները