Փհենյանը չի արձագանքել Վաշինգտոնի հարցումներին. Պոմպեո

20:19   24 Մայիս 2018    241

Վերջին օրերին Փհենյանը չի արձագանքել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովին նախապատրաստվելու հետ կապված ԱՄՆ-ի հարցումներին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք չկարողացանք նախապատրաստական աշխատանքներ տանել մեր երկու թիմերի միջեւ, որոնք անհրաժեշտ էին գագաթաժողովի հաջող անցկացման համար»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով, որ Փհենյանի վերջին հայտարարությունները ցավալի էին: Նա նշել է, որ գագաթնաժողովի չեղյալ հայտարարումն ամենեւին չի վկայում է այն մասին, որ Կիմը «թույլ առաջնորդ» է: «Իրականում նա իր երկիրն ու իր թիմը ղեկավարելու մեծ կարողություն ցույց տվեց»,- նշել է Պոմպեոն:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպման չեղարկման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փհենյան   Վաշինգտոն   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները