Առաջիկայում տեխնոլոգիական զարգացումներ կլինեն. ԱՄՆ

09:52   25 Մայիս 2018    241

Ամերիկյան Wired պարբերականը մոտ ապագայում տեխնոլոգիաների զարգացում է կանխատեսել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը կանխատեսումներ է արել բժշկության, առևտրի, համացանցի և ռոբոտատեխնիկայի ոլորտների հետ կապված:

Հոդվածի առաջին բաժնում անդրադարձ է արվում ցանցահենային հարձակումներին: Չարագործների գործողություններից կտուժեն ենթակառուցվածքները, ինչպես նաև ձեռներեցներն ու հասարակ քաղաքացիները:

Երկրորդ կետը կապված է առանց դրամարկղերի և վաճառողների խանութների ի հայտ գալու հետ: Հոդվածի հեղինակները վստահ են, որ այդ ուղղությունը կզարգանա:

Երրորդ բաժնում խոսվում է անձնական տվյալների մշակման մասին: Ապագայում արհեստական ինտելեկտը կկարողանա դեմքով ճանաչել մարդկային հույզերը և դրանից կախված՝ այս կամ այն ապրանքն առաջարկել:

Կանխատեսվում է, որ վարորդների փոխարեն ևս ռոբոտներ կաշխատեն:

Հոդվածի վեցերորդ բաժնի համաձայն՝ վիրտուալ իրականությունը անհրաժեշտություն կդառնա և ամենուր կտարածվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները