ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

09:55   25 Մայիս 2018    257

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները:

Պատժամիջոցների հերթական փաթեթը վերաբերում է մի քանի ավիաընկերությունների, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանում և Թուրքիայում ինը անհատների ու կազմակերպությունների սև ցուցակում է ներառել` ինքնաթիռների համար նախատեսված սարքավորումներ ձեռք բերելու և Mahan Air, Caspian Air, Meraj Air, ինչպես նաև Pouya Air ընկերությունների գործողություններին աջակցելու համար:

Նրանցից 9-ը չորս ավիաընկերությունների աջակցության պատճառով որպես «գլոբալ ահաբեկիչներ» են բնութագրվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները