ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամություն Է հայտնել

10:30   25 Մայիս 2018    214

ԿԺԴՀ-ն պատրաստ Է ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւաչափով գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի հետ, որը միակողմանի կարգով չեղյալ հայտարարվեց Վաշինգտոնի կողմից:

Այդ մասին հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Կիմ Կե Գվանին:

«Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջը եւ լուծելու հարցերը ցանկացած ժամանակ եւ ցանկացած ձեւաչափով»,- դիվանագետի խոսքից մեջբերում Է արվում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության համար: Կիմ Կե Գվանն ընդգծել Է, որ Հյուսիսային Կորեան առաջվա պես շահագրգռված Է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցում՝ չնայած Վաշինգտոնի կողմից գագաթնաժողովի չեղյալ հայտարարմանը: Բարձրաստիճան դիվանագետը հայտարարել Է, որ գագաթնաժողովը չեղյարկելու Դոնալդ Թրամփի որոշումը հակասում Է միջազգային հանրակցության ցանկություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները