Պուտինը մեկնաբանել է ՌԴ-ին ուղղված մեղադրանքները

10:41   25 Մայիս 2018    247

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Վեդոմոստի»-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է ավելի ուշ վերլուծել եւ պատասխան ձեւակերպել հանձնաժողովի եզրակացություններին, որում ՌԴ-ն մեղադրվում է Դոնբասի երկնքում մալայզիական Boeing ինքնաթիռի խոցման մեջ։

Միեւնույն ժամանակ Պուտինը հերթական անգամ մատնանշել է հետաքննության անարդարացի ձեւաչափը․ «Մենք սկզբում առաջարկել ենք այդ ողբերգության հետաքննության համատեղ աշխատանք, բայց, ի զարմանս մեզ, մեզ թույլ չեն տալիս»,-ասել է նա։

Սրա հետ մեկտեղ, Պուտինի խոսքով, Ուկրաինան հետաքննությանը մասնակցում է, չնայած խախտումներ է թույլ տվել՝ չփակելով երկինքը։ ՌԴ նախագահի կարծիքով՝ ռուսական կողմին անհրաժեշտ էր մասնակցել քննությանը, որ ավելի լավ հասկանային ինչ է խոսվում հետաքննությունում։




Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   MH17  


Վերնագիրի այլ պիտակները