Եվրամիությունում ուժի մեջ մտավ անձնական տվյալների պաշտպանության նոր օրենքը

16:37   25 Մայիս 2018    149

Տվյալների պաշտպանության մասին Եվրամիության ընդհանուր կանոնակարգը (General Data Protection Regulation, GDPR), որը կարգավորում Է եվրոպացիների անձնական տվյալների տարածումը եւ օգտագործումը, մայիսի 25-ին մտնում Է ուժի մեջ:

Այդ մասին ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է ընդունված օրենքին նվիրված պաշտոնական կայքում: Կանոնակարգի նորմաներին համապատասխան՝ այժմ ԵՄ-ի օգտատերերն իրավունք ունեն իմանալու, թե հատկապես ինչպես են օգտագործվում անձնական տվյալները, որոնք իրենք իրենց մասին տրամադրում են Համացանցում:

Նոր կանոններն արտատարածքային են եւ տարածվում են այն գործարկուների վրա, որոնք եվրոպացիների անձնական տվյալները մշակում են ինչպես Եվրամիության 28 անդամ երկրներում, այնպես Էլ միության սահմաններից դուրս: Կանոնակարգի խախտմամբ օգտատերերի տվյալների օգտագործման դեպքում նախատեսված Է տուգանք ընդհուպ մինչեւ 20 միլիոն եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները