Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալեց Վայնշտեյնին. CNN

17:18   25 Մայիս 2018    225

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN »-ին, ԱՄՆ-ի իշխանությունները մայիսի 25-ին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով:

2017 թվականի հոկտեմբերին The New York Times թերթը լրագրողական հետաքննության արդյունքներով հրապարակել Էր հոդված, որտեղ ասված Է, որ Վայնշտեյնը մոտավորապես 30 տարվա ընթացքում սեռական ոտնձգություններ Է կատարել այն ընկերությունների աշխատակցուհիների նկատմամբ, որոնցում աշխատել Է: Այդ ժամանակվանից ի վեր նրա հասցեին մեղադրանքներով հանդես են եկել 80-ից ավելի կանայք, այդ թվում դերասանուհիներ Անջելինիա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն եւ Սալմա Հայեքը: Մի քանի կանայք Վայնշտեյնին հրապարակավ մեղադրել են բռնաբարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները