ԱՄՆ-ում զեղչով սպառավաճառքի են հանվել ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովին նվիրված հուշադրամները

17:26   25 Մայիս 2018    213

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Սպիտակ տան Նվերների պաշտոնական խանութը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցություններից հրաժարվելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո զեղչով սպառավաճառքի է հանել հուշամետաղադրամները, որոնք նվիրված էին այդ հանդիպմանը, հետևում է խանութի կայքի առաջարկություններից։

Լոտի արժեքը, որն ավելի վաղ վաճառվել է 24,95 դոլարով, իջել է հինգ դոլարով՝ մինչև 19,95 դոլար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան զինվորական վարչությունը հուշադրամ է հատել առաջին ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովի առթիվ, որը պլանավորված էր հունիսի 12-ին Սինգապուրում: Ընդամենը պատրաստվել է 250 հուշադրամ: Դիմերեսին պատկերված են երկու պետությունների ղեկավարները՝ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի դրոշների ֆոնին: Դարձերեսին Սպիտակի տան, նախագահական ինքնաթիռի և ԱՄՆ-ի նախագահի կնիքի ուրվանկարն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները