Հայտնաբերվել Է Կուբայում կործանված Boeing 737-ի երկրորդ սեւ արկղը

18:26   25 Մայիս 2018    138

Հայտնաբերվել Է Կուբայում կործանված Boeing 737 ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին Կուբայի հեռուստատեսության եթերում հայտնել Է Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի նախագահ Արմանդո Լոպեսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեզ հաջողվեց գտնել ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը»,- ասել Է Լոպեսը, որը գլխավորում Է ավիաաղետի հետաքննության կառավարական հանձնաժողովը:

Ընդսմին նա չի ճշտել, թե ինչ վիճակում Է գտնվում թռիչքի պարամետրերը գրանցող ինքնագրիչը: Նա հայտարարել Է, որ ավիաաղետի պատճառները պարզելու համար կպահանջվի մի քանի ամիս: Հետաքննությանը մասնակցում են ամերիկացի եւ մեքսիկացի մասնագետներ:

Անձնակազմի բանակցությունները գրանցող առաջին սեւ արկղը հայտնաբերվել Էր ավիաաղետի հաջորդ օրը: Մայիսի 18-ին Boeing 737-200-ը, որը կատարում Էր Հավանա - Օլգին չվերթը, մեկնումից շատ չանցած ընկել Է Խոսե Մարտինի անվան օդանավակայանի եւ Հավանայի Սանտյագո դե լաս Վեգաս արվարձանի միջեւ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում եղել Է 113 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները, 111 մարդ զոհվել Է, երկու կին գտնվում Է օրհասական վիճակում: Կուբայի իշխանությունները շարունակում են ավիաաղետից զոհվածների նույնականացման աշխատանքը, արդեն պարզվել Է ողբերգության 111 զոհերից շուրջ 70-ի ինքնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները