CNBC ամերիկյան հեռուստաալիքը հայտնել Է ռուսական Ս-500-ի հաջող փորձարկումների մասին

18:54   25 Մայիս 2018    160

Ռուսաստանը հաջողությամբ Ս-500 նորագույն սերնդի հակաօդային պաշտպանության հակամարգի գաղտնի փորձարկումներ Է կատարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքը նշել Է, որ Ս-500-ը կարողացել Է թիրախը խոցել շուրջ 481 կիլոմետր հեռավորության վրա, ինչը գրեթե 80 կիլոմետրով ավելի Է, քան նախորդ հայտնի թեստերի ժամանակ:

«Ռուսաստանը պնդում Է, որ ցամաքային բազավորման զենիթահրթիռային համակարգը կարող Է կալանել հիպերձայնային հրթիռներ, թռչող ապարատներ եւ անօդաչուներ, ինչպես նաեւ F-22-ի եւ F-35-ի նման մարտական ինքնաթիռներ: Ս-500-ն ընդլայնում Է մի քանի թիրախների ճշգրիտ հարվածներ հասցնելու Կրեմլի հնարավորությունները»:

Բացի դրանից, Ս-500-ը կարող Է օբյեկտներ կալանել մերձավոր տիեզերքում (Երկրի մակերեւույթից գրեթե հարյուր կիլոմետր հեռավորությամբ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները