ԱՄՆ-ում դատարանը Samsung-ին պարտավորեցրել է 539 մլն դոլար վճարել Apple-ին

19:21   25 Մայիս 2018    160

Կալիֆորնիայի դատարանը Samsung-ին պարտավորեցրել է Apple ընկերությանը 539 մլն դոլար վճարել պատենտները խախտելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դատարանը պարզել է, որ հարավկորեական ընկերությունը սմարթֆոնների դիզանի հետ կապված երեք պատենտ է խախտել։ Խոսքը հեռախոսների կլոր անկյունների, առաջնային պանելի օրինակով տեղադրված «կամարի» և էկրանին հավելվածների ցանցի մասին է։ Բացի այդ, ատենալակները հանգել են եզրակացության, որ Samsung-ը խախտել է նաև սարքավորման աշխատանքի սկզբունքները պաշտպանող երկու պատենտ ևս։

Samsung-ի շահերը պաշտպանող փաստաբան Ջոն Քվինն ասել է, որ սահմանված վճիռը «ապացույցներով չի հաստատվում» և ընկերությունը կբողոքարկի վճիռը։ Apple-ում իրենց հերթին նշել են, որ հարցը գումարը չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները